R-Link մուլտիմեդիա համակարգ՝ հպումային էկրանով
Նոր Renault Fluence-ը համալրված է մուլտիմեդիա էկրանով՝ R-Link անհատականացվող համակարգով, որն առաջարկում է բազում ֆունկցիաներ, այդ թվում նավիգացիա, հեռախոսակապ, օնլայն-ծառայություններ և այլն: R-Link-ի շնորհիվ կարող եք տեղաշարժվել առանց ավելորդ դժվարությունների՝ կառավարելով համակարգը TomTom LIVE®* ֆունկցիայի կամ ձեր ձայնի միջոցով:
Լսեք ձեր նախընտրած երաժշտությունը և բեռնեք ձեր սիրած հավելվածները R-Link Store-ից Bluetooth կապուղու օգնությամբ:
*կախված երկրից
Անհատականցրեք ձեր հիմնական էջը
Renault R-Link-ը ստեղծված է ձեր կարիքները հոգալու և առօրյան առավել հեշտացնելու համար: Երբ ընտրում եք ձեր հիմնական էջը՝ այն ճանաչում է ձեր սմարտֆոնը և արձանագրում հեռախոսագիրքը: Կոնտակտների թարմացումը կատարվում է ավտոմատ կերպ: Դուք կարող եք պահպանել նաև ձեր հիմնական ուղղությունները նավիգացիոն համակարգում, ինչպես նաև առավել հաճախ օգտագործվող հավելվածներն ու հեռախոսահամարները: