հավելամասեր և մոդիֆիկացիաներ

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ RENAULT EXPRESS VAN

ՀԵՇՏԱՑՐԵ՛Ք ՁԵՐ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ ԲԻԶՆԵՍ-ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔ
Express Van - Rotating mesh partition with folding passenger seat
պտտվող ցանցային միջնորմ և ուղևորի ծալվող նստատեղ
Բեռնե՛ք մինչև 3,7 խմ ծավալի բեռ և օգտվե՛ք բացառիկ երկար բեռնավորման տարածքից (մինչև 2,36 մ)՝ պտտվող միջնորմի և ուղևորի ծալվող նստատեղի շնորհիվ։
Express Van - Increased cargo capacity
ավելի մեծ բեռնատարողություն
Դուք տեղափոխում եք ծանր բեռնե՞ր։ Ընտրե՛ք բեռնատարողությունը մինչև 780 կգ* մեծացնելու հնարավորությունը։
Express Van - 2 sliding side doors
2 կողային սահող դուռ
Ապահովելով ձեր Express Van-ի բեռնավորման տարածքի հեշտ հասանելիությունը՝ այս սահող դռները հեշտացնում են ձեր առօրյա կյանքը։
Express Van - 12V socket
12 Վ վարդակ
Ձեր մեքեանյի բեռնավորման տարածքում շարժական սարքի օգտագործման/լիցքավորման կարի՞ք ունեք։ Ոչ մի խնդիր։ Ձեր Express Van-ի հետնամասում առկա է հեշտ հասանելի 12Վ լարմամբ վարդակ։
Express Van - Additional locks
լրացուցիչ փականներ
Ձեր բեռը կարող է շատ արժեքավոր լինել: Ընտրե՛ք մեր լրացուցիչ ուժեղացված փականները:
Express Van - LED lighting
Լուսադիոդային լուսավորություն
Լուսադիոդային լուսավորությունը երեք անգամ ավելի հզոր է, քան ստանդարտ տարբերակը։ Ձեր մեքենայի բեռնավորման տարածությունում ապահովվում է ավելի պայծառ լուսավորույթյուն, այնպես որ կարող եք լավագույն պայմաններում աշխատել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին։

* հասանելի է միայն բենզինային տարբերակով

ԻՆՏԵՐԻԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Express Van - Non-slip wooden floor
Չսահող փայտե հատակ
Ձեր Express Van-ի հատակը պաշտպանելու համար ընտրե՛ք հատուկ հարմարեցված չսահող ծածկույթ (9 մմ):
Express Van - Wooden trim kit
Փայտե լրամշակման հավաքածու
Պաշտպանե՛ք ձեր Express Van-ի բեռնավորման տարածքը հատուկ հարմարեցված փայտե լրամշակման հավաքածուով: Չսահող փայտե հատակը (9 մմ) և կողային վերդիրները (5 մմ), բացառությամբ անվակամարների, պաշտպանում են մեքենայի հատակը, կողային պատերի վերին մասերը և հետևի դռները:
Express Van - Rubber protective mats
ռետինե պաշտպանիչ գորգեր
Պաշտպանե՛ք ձեր Express Van-ը պրակտիկ և ամուր ռետինե պաշտպանիչ գորգերի օգնությամբ։
Express Van - Plastic trim
պլաստիկ լրամշակում և պահոցային բաժանմունքներ
Պաշտպանե՛ք ձեր Express Van-ի դռների և պանելների ներքին մակերևույթները պլաստիկ լրամշակման օգնությամբ։ Օպտիմալացրե՛ք տարածությունը ձեր ավտոմեքենայի սահող դռների մեջ ներկառուցված պահոցային բաժանմունքների շնորհիվ՝ ապահովելով ավելի բարձր մակարդակի պրակտիկություն։
ԱՄՐԱՑՈՒՆ ԵՎ ՔԱՐՇԱՎՈՐՈՒՄ
Express Van - Up to 10 lashing rings
մինչև 10 օղակաձև ամրան
Ավելի ամուր և կայուն ամրացրե՛ք բեռը ձեր Express Van-ում։ Օգտվե՛ք որպես ստանդարտ առաջարկվող օղակաձև ամրաններից՝ 6-ը հատակին, 4-ը՝ կողային հատվածներում։
Express Van - Standard towing with a 13-pin harness
ստանդարտ քարշաձող՝ 13-կետանի ամրանով
Ավելի մեծ տարածության կարիք ունե՞ք։ Express Van-ի քարշաձողի շնորհիվ դուք կարող եք քարշակել թրեյլեր։ Քարշաձողի կայունության վերահսկման համակարգը կանխում է ճոճքը՝ ավելի անվտանգ դարձնելով ձեր ուղևորությունը։
ՇԱՐԺԻՉ ԵՎ ՔԱՇԱԿՈՒՄ
Express Van - Extended Grip
ավելի լավ կցորդում
Ձեզ անհրաժե՞շտ է հատել ցեխոտ շինհրապարակը կամ վարել դժվարանցանելի ճանապարհով։ Խուճապի մի՛ մատնվեք։ ESC համակարգը ապահովում է լրացուցիչ կցորդում։ Բոլոր եղանակային պայմանների համար նախատեսված անվադողերի հետ համակցվելով՝ այն ապահովում է ավելի լավ կցորդում տեղից շարժվելու պահին և երբ ցածր արագությամբ շարժվում եք ցածր կցորդմամբ փափուկ գետնածածկի վրայով (փոշի, խորը ավազի շերտ , ձյուն, թաց հողածածկ և այլն )։ Այն գործում է մինչև 50 կմ/ժ արագության պայմաններում։ Համակարգը կարող եք ակտիվացվել ձեռքով և շարունակել ճանապարհը առանց տեղապտույտի կամ խրվելու։
Express Van - Under-engine protective cover
շարժիչի բաժանմունքի պաշտպանիչ ծածկ
Հաճա՞խ եք մեքենա վարում շինհրապարակներով կամ դժվարանցանելի ճանապարհներով: Պաշտպանե՛ք ձեր Express Van-ի շարժիչը պաշտպանիչ ծածկի օգնությամբ։

Express Van - Speed limiter
արագության սահմանափակիչ
Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել արագության շարունակական սահմանափակիչը (սահմանված ծուցանիշ՝ 30, 90, 100, 110, 130 կմ/ժ)՝ վերահսկելով ձեր մեքենայի արագությունը, ինչը կապահովի վառելիքի խնայողություն։

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Ք ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՐ ՀԱՏՈՒԿ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱՆԵՐԸ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽԱՓՈԽՈՒՄ
ավտոմեքենա-սառնարան
Պահպան՛եք շուտ փչացող սննդամթերքի և հատուկ ապրանքների տեղափոխմնան կանոնները ձեր Express Van-ում։ Տեղադրե՛ք իզոթերմային/սառնարանային խցիկը, որը համապատասխանում է բոլոր գործող ստանդատներին և պահանջներին։
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Workshop vehicle - Express Van
ավտոմեքենա-արհեստանոց
Օպտիմալացրե՛ք ձեր մեքենայի բեռնավորման տարածությունը, ստացե՛ք ավելի մեծ պահոցային տարածք, ձեռքի տակ պահե՛ք ձեր գործիքներն ու սարքավորումները և շատ ավելին։ Վերածե՛ք ձեր Express Van-ը իսկական շարժական արհեստանոցի՝ ապահովելով ավելի բարձր պրակտիկություն և արտադրողականություն։
Pick-up Express Van
պիքապ
Լանդշաֆտի մասնագետներ, տեղական իշխանություններ, շինարարական ընկերություններ և այլն: Վերածե՛ք ձեր Express Van-ը պիքապի կամ ինքանթափի՝ խճաքար, հող, բույսեր կամ մեծածավալ թափոններ տեղափոխելու համար: