Renault LOGAN Stepway-ի սարքավորումները

Արտաճանապարհային դիզայն


Շատերը սիրում են սեդան թափքը էլեգանտ ուրվագծերի և ամուր կերպերի համար։ Միևնույն ժամանակ նրանք գնահատում են սեդանի պրակտիկությունն ու ֆունկցիոնալությունը, որի տեխնիկական մասը հարմարեցված կլինի հայաստանի ճանապարհային պայմանների համար։ Մենք վերցրել ենք լավագույնը երկուսից և ստեղծել նոր քրոս-սեդան Renault LOGAN Stepway-ը։
LOGAN STEPWAY
Ոճային արտաճանապարհային դիզայն

Renault LOGAN Stepway-ը կարելի է բնութագրել, որպես ոճային և միաժամանկ պրակտիկ։ Նոր ընդծված բամպերները և թափքի 360 աստիճան պաշտպանությունը Renault LOGAN Stepway-ին դարձնում են SUV դասի ավտոմեքենա։ Հիմա ձեր ավտոմեքենայի թափքը կլինի ապահով պաշտպանված և դուք կկարողանաք վստահորեն բացահայտել նոր հորիզոններ։
LOGAN STEPWAY
Բարձր ճանապարհային լուսածերպ

Բարձր ճանապարհային լուսածերպը թույլ է տալիս Renault LOGAN Stepway-ին վստահորեն իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները։  Renault LOGAN Stepway-ի ճանապարհային լուսածերպը համեմատած  Renault LOGAN-ի մեծացել է և կազմում է 195մմ։
LOGAN STEPWAY
16 դյույմանոց անվահեծեր

Նոր 16 դյույմանոց անվահեծերը հրաշալի համադրվում են Renault LOGAN Stepway ոճի հետ։

Նորաոճ ինտերիեր

LOGAN STEPWAY
Նոր ղեկանիվ

Շնորհիվ ղեկանիվի նոր էրգոնոմիկայի, որը ստեղծված է բարձրորակ նյութերից, ապահովում է ավելի հարմարավետ վարում։     
LOGAN STEPWAY
Նստատեղերի օրիգինալ պաստառապատում

Հատուկ Stepway շարքի համար մշակվել է նստատեղերի օրիգինալ պաստառապատում պրակտիկ նյութերով և ոճային կարերով, որը կօգնի երկար պահպանել ավտոսրահի թարմ տեսքը։

Հարմարավետության տեխնոլոգիաներ


Մնալով կապի մեջ և հետևել ճանապարհային իրադրությանը կօգնի նոր MediaNav 4.0 մուլտիմեդիոն համակարգը AndroidAuto® и CarPlay® օժանդակությամբ, որոնք տալիս են նոր հնարավորություններ սմարթֆոնի հեշտ օգտագործման հենց ավտոմեքենայի էկրանից։
Նոր սերնդի MediaNav համակարգը 7’’ սենսորային էկրանով համարվում է անփոխարինելի օգնական յուրաքանչյուր իրավիճակում։  Միացնելով ձեր սմարթֆոնը MediaNav 4.0 հաամակարգին, վարորդը կստանա հասանելիություն օնլայն քարտեզին (Google, Apple), որոնց օգնությամբ հնարավոր է հետևել երթևեկությանը իրական ժամանակում։ Բացի դրանից, նոր MediaNav 4.0 համակարգը կմնա սովսրական օֆլայն նավիգացիա։

Հիմա արդեն հեշտությամբ կարելի է միացնել քո սմարթֆոնը MediaNav 4.0-ին շնորհիվ Apple CarPlay® и AndroidAuto ® ծրագրերի օժանդակությամբ։

Ադապտացում եղանակային պայմաններին

LOGAN STEPWAY
Շարժիչի հեռահար գործարկման Renault Start համակարգ

Շարժիչի հեռահար գործարկման Renault Start համակարգ ունիկալ համակարգը թույլ է տալիս նախապես տաքացնել շարժիչը և արագ ապահովել համապատասխան ջերմաստիճան ավտոսրահում։ Համակարգը ակտիվացնել կարելի է բանալու օգնությամբ կամ ծրագրավորել այն MediaNav համակարգի օգնությամբ։ 
LOGAN STEPWAY
Դիմապակու տաքացում

Դիմապակին տաքացվում է ամբողջ մակերեսով, ինչը հնարավորություն կտա մաքրել այն ձնից և սառույցից հաշված վարկյաններում։  Renault LOGAN Stepway-ի հետ կարիք չի լինի կորցնել ժամանակ պատրաստվելու համար ճանապարհորդության։
LOGAN STEPWAY
Կլիմատ կոնտրոլ

Եվ ցրտին և շոգ եղանակին, Renault LOGAN Stepway-ի ավտոսրահում դուք կզգաք ձեզ հարմարավետ շնորհիվ կլիմատ կոնտրոլ համակարգի, որը ավտոմատ կերպով պահում է սրահի ջերմաստիճանը և ապահովում է վարորդի և ուղևորների հարմարավետությունը։

Անվտանգություն

LOGAN STEPWAY
ABS համակարգ

Renault LOGAN Stepway-ը հագեցած է հակաբլոկավորման արգելակման ABS և EBD համակարգերով, որոնք դարձնում են արգելակումը ավելի էֆեկտիվ նույնիսկ անհարթ մակերևույթներին։ Համակարգը ավտոմատ կերպով կիրառում է արգելակում, երբ այն անհրաժեշտ է։ 
LOGAN STEPWAY
ESP համակարգ

Ավտոմեքենայի ստաբիլիզացիայի համակարգ․ ակտիվ անվտանգության համակարգ, որը կայունացնում է ավտոմեքենան։
LOGAN STEPWAY
4 անվտանգության բարձիկներ
Առջևի և կողային բարձիկները ապահովում են Renault LOGAN Stepway-ի անվտանգության բարձր մակարդակը։