ՇԱՐԺԻՉ

Տարբերակ
Վառելիքի տեսակը
Գազաբաշխիչ մեխ. շարժակ     
Փոխ․ տուփԱռավելագույն զորությունը ձ/ուժ   Առավելագույն արագություն, կմ /ժ
Խառը ցիկլում լ /100 կմ
2.5 171 4WD Բենզին Շղթա 7ԱՓ CVT
171 199 8,3
Պատրաստ յուրաքանչյուր փորձության
Նվաճելով նոր հորիզոններ

Նրանց համար, ովքեր պատրաստ են նվաճելու նոր հորիզոններ, ներկայացնում ենք նոր պրեմիում դասի լիաքարշակ ամենագնաց Renault Koleos-ը:

Փորձարկեք և կհամոզվեք: Renault-ն սահմանում է նոր ստանդարտ արտաճանապարհային ավտոմեքենաների սեգմենտում:
X-Tronic
CVT X-Tronic փոխանցումատուփը հատուկ նախագծված է Renault KOLEOS –ի համար և ընդգծում է աշխատանքի սահունությունն ու վառելիքի խնայողությունը: Հատուկ կարգավորման շնորհիվ CVT X-Tronic-ը կարող է ինչպես առանց աստիճանի փոփոխել փոխանցումային հարաբերակցությունը, այնպես էլ իմիտացնել փոխանցումների փոխարկումը՝ օպտիմալացնելով թե՛ վառելիքի խնայողաբար սպառումը, թե՛ անընդմեջ արագության աղմուկի նվազեցումը: Ցանկության դեպքում վարորդը կարող է ընտրել յոթ աստիճանային հաջորդական ռեժիմ և օգտագործել շարժիչով արգելակելու հնարավորությունը:

Renault KOLEOS
Ռեժիմ 4x2
Շարժվելով չոր տարածության վրայով, ընտրեք 4x2 էկոնոմ ռեժիմը,որը տալիս է պտտող մոմենտի ուժը առջևի անիվներին: Այն կօգնի Ձեզ նվազեցնել վառելիքի ծախսը:
Renault KOLEOS
Ռեժիմ AUTO
Համակարգը հետազոտում է ճանապարհի շփման պայմաններն ու մակարդակը և ցուցիչի տվյալների հիման վրա հաշվարկում է տտող մոմենտի ուժի իդեալական բաշխում առջևի և ետևի սռնիների միջև: Անհրաժեշտության դեպքում ետևի անիվներին կարող է փոխանցվել քարշակման ուժի 50%-ը:  
Renault KOLEOS
Ռեժիմ 4x4 Lock
Շարժվելով ավազի, ցեխի կամ քարքարոտ տարածության վրայով՝ միացրեք Lock ռեժիմը. մշտական լիաքարշակ ռեժիմը և պտտող մոմենտի ուժի ֆիքսված բաշխվածությունը կապահովեն ավտոմեքենայի անցունակությունը, և հստակ կառավա­րելիությունը նույնիսկ նման բարդ պայմաններում: