ՆՈՐ MASTER

Ձեր բիզնեսի հուսալի գործընկերը:
Reanault MASTER
ՆՈՐ RENAULT MASTER` ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ՀԱՐԳԱՐԺԱՆ:

Համապատասխանում է պրոֆեսիոնալների պահանջներին

Նոր MASTER-ը վայրկենապես առանձնանում է մնացածների ֆոնին կապոտի բարձր գծի և ռադիատորի քրոմապատ ճաղավանդակի շնորհիվ, իսկ կերպարին դինամիկա են հաղորդում ցերեկային ընթացքի C-աձև յուրօրինակ կրակները: Նոր MASTER-ը նախագծված է պրոֆեսիոնալների համար և կդառնա ձեր բիզնեսի հուսալի գործընկերը:

Սարքավորումներ

Renault MASTER
Շարժական գրասենյակ
Հատուկ պրոֆեսիոնալների համար նախագծված նոր MASTER-ը իսկական շարժական գրասենյակ է՝ մտածված լուծումներով.
  • Ուղևորի կենտրոնական նստատեղի թիկնակին ամրացված շրջադարձային սեղանիկ և պահոցային բաժանմունք նստատեղի տակ
  • Media Nav մուլտիմեդիա համակարգ՝ սենսորային էկրանով, նավիգացիայով, Bluetooth-ով և Apple CarPlay ու Android Auto ծրագրերի հասանելիությամբ
Renault MASTER
Բեռնավորման հարմարավետություն
Նոր MASTER-ը խնայում է ձեր ժամանակն ու ուժերը՝ ապահովելով բեռնավորման գոտու հեշտ հասանելիությունը
  • Նոր էրգոնոմիկ բռնակներ
  • Բեռնավորման բաժանմունքի լուսադիոդային լուսավորություն (օպցիա)
  • Ամրակցման օղակներ բեռնավորման բաժանմունքի հատակին (ստանդարտ) և պատերին (օպցիա)
  • Թափքի ցածր շեմք՝ սեգմենտի լավագույն ցուցանիշներից մեկը 
Renault MASTER
Անվտանգություն
Հանգստություն ընթացքի և մանևրելու ընթացքում ժամանակակից սարքավորումների շնորհիվ. 
  • Հետին տեսադաշտի տեսախցիկ՝ սրահի հայելու մեջ պատկերի արտացոլման հնարավորությամբ
  • Վարորդի և ուղևորների անվտանգության բարձիկներ (օպցիա)
  • Կուրսային կայունության համակարգ (ESP), ներառյալ զառիվեր մեկնարկին օժանդակող Hill Start Assist համակարգը
  • Կցորդի ճոճքի ժամանակ օժանդակող համակարգ
  • Ձայնաազդանշանային համակարգ
  • Քրուիզ-կոնտրոլ
Մենք մտածել ենք ամեն մանրուք՝ ձեր առօրյա գործերը հեշտացնելու համար:

ՇԱՐԺԻՉՆԵՐ ԵՎ ՔԱՐՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Renault MASTER
Շարժիչներ
Renault MASTER ֆուրգոնները սարքավորվում են ժամանակակից Renault M9T դիզելային շարժիչով և 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով: Կախված տարբերակից շարժիչի հզորությունը կարող է կազմել 125 ձ.ուժ և 310 Նմ կամ 150 ձ.ուժ և 350 Նմ՝ 1500 պտր դեպքում:  Վառելիքի ծախսը արտաքաղաքային ցիկլում կազմում է 7,1 լ/100 կմ:  
Renault MASTER
Քարշակման տարբերակներ
Դժվարանցանելի տարածքում տեղաշարժվելու համար Renault-ն առաջարկում է առջևի և հետևի քարշակմամբ ավտոմեքենաներ: Բոլոր տարբերակներն էլ սարքավորված են «ուժեղացված կցորդման» Grip Extend համակարգով, զառիվեր մեկնարկին օժանդակող Hill Start Assist համակարգով և կցորդի կայունացման համակարգով, որոնք օգնության կհասնեն ձեզ ամենաանհրաժեշտ պահին:
Ժամանակակից և տնտեսող շարժիչներ՝ համակցված առջևի կամ հետևի քարշակմամբ

Ծանոթացեք Նոր RENAULT MASTER-ի հնարավորություններին Մեր թիմը սպասում է Ձեզ