ԼԻՈՎԻՆ ՆՈՐ RENAULT MEGANE SEDAN

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

հանգստություն և հարմարավետություն

ՎԱՅԵԼԵ՛Ք ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն բան ձեր Megane Sedan-ի ներսում նախագծված է այնպես, որպեսզի պարգևի ձեզ անհատականցված և հարմարավետ փորձառնություն։
customisable driver's screen
վարորդի՝ 10.2" կարգավորվող էկրան
Վարորդի՝ 10.2-դյույմանոց կարգավորվող էկրանի նորարարական ֆունկցիաները թույլ են տալիս հեշտությամբ մանևրել ձեր Megane Sedan-ով՝ GPS-նավիգացիա, վարորդին օժանդակող համակարգեր և այլն։
panoramic sunroof
համայնապատկերային տանիք
Եղիցի՛ լույս։ Ընտրե՛ք հնարավոր երեք դիրքերից մեկը՝ ձեր ուղևորություններն ավելի լուսավոր դարձնելու համար։
electric seats
էլեկտրակառավարվող նստատեղեր
Վայելե՛ք ավելի բարձր մակարդակի հարմարավետությունը։ Մերսում, մոդուլային լուծումներ, կարգավորվող դիրք և այլն։ Հեշտությամբ հարմարեցրե՛ք նստատեղերը հենց ձեր կարիքներին։
automatic boot opening
բեռնախցիկի ավտոմատ բացվող դուռ
Ձեր ձեռքերը զբաղվա՞ծ են։ Բացե՛ք ձեր Megane Sedan-ի բեռնախցիկի դուռը՝ ոտքը հետևի թափարգելի տակ անցկացնելով։
hands-free card
hands-free քարտ
Այլևս կաիրք չեք ունենա տառապելու՝ բանալին փնտրելով։ hands-free քարտը թույլ է տալիս բացել և գործարկել Megane Sedan-ը ձեռքի թեթև շարժումով։
Renault connect

ԿԱՊԱԿՑՎԱԾ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ ոգեշնչություն հաղորդե՛ք ձեր ճանապարհորդությանը՝ մեքենայի մեջ հասանելի բազում մուլտիմեդիա լուծումների շնորհիվ։

Renault connect համակարգը միավորում է Renault-ի և դրա գործընկերների առաջարկած բոլոր թվային ծառայությունները։ Գտե՛ք դրանք ձեր մուլտիմեդիա համակարգում կամ հեռախոսում MY Renault հավելվածի օգնությամբ։

Իր 9․3-դյույմանոց էկրանի շնորհիվ easy link համակարգը թույլ է տալիս վերահսկել ավտոմեքենայի ֆունկցիաները, մուլտիմեդիա և նավիգացիոն համակարգերը, որոնում իրականացնել Google-ում, կատարել զանգեր և օգտվել վարորդին օժանդակող համակարգերից։

Վայելե՛ք Android Auto™ և Apple CarPlay™ ծրագրերի ֆունկցիաները easy link համակարգի շնորհիվ։
Renault easy drive

ՀԵՇՏԱՑՐԵ՛Ք ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հենվե՛ք թիկնակին և վայելեք ուղևորությունը։ Վարորդին օժանդակող մեր համակարգերը օգնում են մանևրմանը և հեշտացնում են ձեր առօրյան։
cruise control
stop & go ադապտիվ քրուիզ-կոնտրոլ
Սահամնե՛ք առավելագույն արագությունը ղեկի վրա առկա կոճակներով, որոնք թույլ են տալիս ակնթարթորեն իրականացնել կարգավորումները։
easy park assist
կայանմանն օժանդակող համակարգ
Սովորե՛ք սիրել զուգահեռ կայանումը։ Համակարգը չափում է տարածքը և սահմանում հետագիծը։ Թույլ տվե՛ք դրան կառավարել ղեկը և հեշտությամբ կայանել ավտոմեքենան։
heads-up display
պրոյեկցիոն դիսփլեյ
Երբեք մի՛ կտրեք ձեր հայացքը ճանապարհից։ Արագություն, նավիգացիա, վարորդին օժանդակող համակարգեր։ Օգտվե՛ք ուղևորությանը առնչվող տեղեկատվությունից սարքավորումների վահանակի վերնամասում առկա պրոյեկցիոն դիսփլեյի օգնությամբ։
անվտանգություն

ՎԱՅԵԼԵ՛Ք ՀԱՆԳԻՍՏ ԸՆԹԱՑՔԸ

Մեկ քայլ առաջ կատարե՛ք մեր տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք նախագծված են ձեզ ուղևորության ընթացքում պաշտպանելու նպատակով։
lane departure warning
շարքի պահպանման համակարգ
70 կմ/ժ և բարձր արագությամբ ընթանալիս՝ համակարգը նախազգուշացնում է ձեզ և նաև ուղղում ղեկի դիրքը, եթե ավտոմեքենան հատում է հոծ գիծն առանց շրջադարձի ցուցիչը միացնելու։
active emergency braking system (AEBS)
վթարային արգելակման ակտիվ համակարգ (AEBS)
Հանկարծակի կտրուկ արգելակում, ճանապարհը հատող հետիոտն․․․ համակարգը հետևում է երթևեկությանը և որևէ վտանգի դեպքում նաղազգուշացնմում ձեզ կամ ինքնուրույն արգելակում, երբ լինում է դրա անհրաժեշտությունը։
blind spot warning
կույր գոտիների մոնիթորինգ
Երբ ձեր Megane Sedan-ի կույր գոտում ավտոմեքենա է հայտնվում, համապատասխան կողային հայելու վրա վառվում է նախազգուշացնող լույսը։
Megane Sedan

ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ՃԱՆԱՊԱՐՀ ԸՆԿՆԵԼ MEGANE SEDAN-ՈՎ։