ՏՆՏԵՍՈՂ

ՏՆՏԵՍՈՂ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ

Ածխաթթու գազերի քանակը, որն արտանետվում է ներքին այրման շարժիչից, անմիջապես պայմանավորվում է: Որքան արդյունավետ է աշխատում շարժիչը, այնքան այն ավելի հարգալից է մոլորակի նկատմամբ, եթե նույնիսկ հաշվի առնենք միմիայն բնական ռեսուրսների սպառումը:

Renault- ի քաղաքականությունը հիմնված է մեր մոլորակի առջև կանգնած բնապապանական խնդիրների խորին հասկացության վրա: Այն ներառում է երեք հիմնական պարտականություններ.

1.Դառնալ աշխարհում նվազագույն արտանետումներով երեք առաջատար ավտոմոբիլային բրենդերից մեկը:

2.Առաջարկել կենսավառելիքով աշխատող մոդելների լայն շարք:

3.Ստեղծել նորագույն տեխնոլոգիաներ:

·           Մեր  մեքենաները էկոլոգիապես արդյունավետ են առաջին հերթին դրանց կենսական ամբողջ ցիկլի ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պարտավորությունների շնորհիվ: Յուրաքանչյուր նոր նախագծի ստեղծման օրվանից հաշվի են առնվում արտադրական պրոցեսները, նյութերի ընտրությունը, վնասակար նյութերի ու  CO2  գազի արտանետումները, վառելիքի ծախսը և հետագա վերմշակումը:

·          Մեր մեքենաները տնտեսող են վառելիքի ծախսի առումով:  Renault- ն միշտ շեշտում է, որ բազում բնապահպանական խնդիրների լուծումները կարելի է փնտրել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում` կիրառելով դրանք մեքենաների մեջ` նույնիսկ առանց գների բարձրացման:

·          Renault- ն ձգտում է արտադրել այնպիսի մեքենաներ, որոնք հետզհետե էլ ավելի անվտանգ են դառնում շրջակա միջավայրի հնդեպ: Մեր ուժեղ կողմերից մեկն էլ այն է, որ մենք նմանատիպ լուծումները կիրառում ենք ավտոմեքենայի կեսնական ցիկլի բոլոր փուլերում` սկսած դիզայնից, մինչև վերամշակում: Ներկայիս  Renault  ավտոմեքենաների էկոդիայնը թույլ է տալիս դրանց զանգվածի  95%  կիրառել երկրորդ անգամ: Դա նշանակում է որ հետզհետե ավելի մեծ թվով մասեր րտադրվում են վերամշակված պլաստիկից կամ վերակնագնվող նյութերից: 

RENAULT –Ն ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՑԻԿԼԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 Հաշվի առնելով բնապահպանական մարտահրավերներն ու որպես ավտոարտադրող իր պատասխանատվությունը`  Renault- ն մշակել է ամբիցիոզ գլոբալ քաղաքականություն, որը հաշվի է առնում մեքենայի ամբողջական կենսական ցիկլը` սկսած նախագծումից մինչև վերամշակում: 2008-ից  Renault – ն հայտարարեց  “Renault Environment”  ծրագրի մեկնարկը: Աբողջությամբ ֆինանսավորվելով  Renault- ի կողմից` այն ուղղված է նոր նախագծերի ու գործընկերությունների ստեղծմանը թե Ֆրանսիայում, թե ողջ աշխարհով մեկ: