Բարի գալուստ Renault KAPTUR-ի աշխարհ

Renault KAPTUR-ի սարքավորումները

Մուլտիմեդիա համակարգեր

BOSE®՝ ձայնի կատարելություն
Վայելեք յուրաքանչյուր հնչյունը
Լսեք ձեր սիրելի երաժշտությունն այնպես, ասես համերգ եք այցելել: Պրեմիում դասի BOSE® աուդիոհամակարգը ներառում է 6 տեխնոլոգիապես կատարյալ բարձրախոս, Fresh Air տեխնոլոգիայով սարքավորված սաբվուֆեր և ձայնային պրոցեսորով թվային ուժեղացուցիչ: Յուրաքանչյուր ուղևորության ժամանակ շրջապատեք ձեզ բարձր որակի տարածական և ռեալիստիկ ձայնով:

Մնացեք անվտանգության մեջ

Ավտոմեքենան սարքավորված է ակտիվ և պասիվ անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերով, որոնք վստահություն կհաղորդեն ձեզ ճանապարհի վրա:
Renault KAPTUR
Կայանմանն օժանդակող համակարգ
Շրջանածիր տեսադաշտի տեսախցիկները կօգնեն մանևրել կայանատեղիում՝ սահմանափակ տեսադաշտի պայմաններում:
Renault KAPTUR
Շրջադարձերի լուսավորման ֆունկցիա
Շրջադարձերի լրացուցիչ լուսավորման ֆունկցիայով հակամառախուղային լուսարձակները թույլ են տալիս բարելավել տեսանելիությունը ճանապարհի վատ լուսավորված հատվածներում և ավելի արագ նկատել շրջադարձերում ի հայտ եկող խոչընդոտները:
Renault KAPTUR
Կույր գոտիների վերահսկման համակարգ
Կողային հայելիների ԼED-լուսարձակները կզգուշացնեն ձեզ, որ կույր գոտիում գտնվում է այլ ավտոմեքենա՝ թույլ տալով խուսափել բախումից մանևրելու ժամանակ:
Renault KAPTUR
Կուրսային կայունության համակարգ
Կուրսային կայունության համակարգը (ESP) օգնում է վերահսկել ավտոմեքենայի վարքը ճանապարհային ծածկույթի հետ կցորդման ժամանակավոր կորստի դեպքում:
Renault KAPTUR
Վթարային արգելակման ուժեղացուցիչ
Վթարային արգելակման ուժեղացուցիչը (AFU) վայրկենապես գրանցում է արգելակի ոտնակի կտրուկ սեղմումը, որը բնորոշ է վթարային իրավիճակներին, և առավելագույնս բարձրացնում է արգելակային համակարգի ճնշումը՝ կրճատելով արգելակման ուղին:
Renault KAPTUR
Hill Start Assist համակարգ
Hill Start Assist տեխնոլոգիան օգնում է կանխել մեքենայի հետընթացը զառիվեր մեկնարկի ժամանակ: Համակարգը մի քանի վայրկյանով ակտիվացնում է արգելակային մեխանիզմները, որպեսզի դուք կարողանաք վստահ սկսել շարժումը:
Renault KAPTUR
Ուժեղացված թափք և անվտանգության բարձիկներ
Թափքի կառուցվածքը նախատեսում է դեֆորմացման հատուկ գոտիներ, որոնք անվտանգության բարձիկների հետ համատեղ թույլ են տալիս վթարի դեպքում պաշտպանել վարորդին և ուղևորներին:

Տաք օպցիաներ

Renault KAPTUR
Renault բանալի քարտ՝ «ազատ ձեռքեր» ֆունկցիայով և շարժիչի հեռավար գործարկման համակարգով
«Ազատ ձեռքեր» ֆունկցիայով բանալի-քարտը կօգնի բացել, փակել ավտոմեքենան և գործարկել շարժիչը: Շարժիչի հեռավար գործարկման Renault Start համակարգը թույլ կտա նախօրոք տաքացնել ավտոմեքենան՝ մինչև տնից ձեր դուրս գալը:.
Renault Start-ը կարելի է ակտիվացնել բանալի-քարտի կամ EASY LINK մուլտիմեդիա համակարգի օգնությամբ: Երկրորդ դեպքում դուք կարող եք վաղօրոք ծրագրավորել անհրաժեշտ ժամին Renault Start-ի գործարկումը:
Renault KAPTUR
Ղեկանիվի և հայելիների տաքացում
Էլ ավելի հարմարավետ դարձրեք ձեր ձմեռային ճանապարհորդությունները ղեկանիվի տաքացման ֆունկցիայի շնորհիվ: Գործարկումից անմիջապես հետո ղեկանիվի մակերևույթը ստանում է հաճելի ջերմաստիճան: Ակտիվացրեք նաև հայելիների տաքացման ֆունկցիան, և կարող եք ճանապարհ ընկնել:
Renault KAPTUR
Դիմապակու և հետևի շարքի նստատեղերի տաքացում
Վայելեք հարմարավետությունը նույնիսկ ամենախստաշունչ սառնամանիքին Renault KAPTUR-ի տաքացման ֆունկցիաների շնորհիվ: Ապակու ողողիչների ջրամուղների և դիմապակու ողջ մակերեսի տաքացման ֆունկցիան թույլ է տալիս արագ ազատվել ձնից և սառույցից ու ճանապարհ ընկնել: Իսկ առջևի և հետևի շարքի նստատեղերի տաքացումը ապահովում է լրացուցիչ հարմարավետություն:

Ստեղծված է Հայաստանի համար

Renault KAPTUR-ը լիաքարշ քրոսովեր է, որը ստեղծվել է Հայաստանի համար: Renault KAPTUR-ի ղեկին դուք կվայելեք հարմարավետությունը ցանկացած ճանապարհային և եղանակային պայմաններում:
Հուսալի կախոց
Renault KAPTUR-ի տպավորիչ դիզայնը հիանալի համադրվում է հուսալի և էներգակլանիչ կախոցի հետ, որը թույլ է տալիս հարմարավետ տեղաշարժվել ցանկացած որակի ճանապարհածածկի վրա:
 
Բազմաթիվ փորձարկումները հաստատել են ոչ միայն ընթացքի կատարյալ սահունությունը, այլև ընթացային մասի բաղադրիչների երկարաժամկետ ծառայությունը, այդ թվում գրունտային ճանապարհներին և կտրատված տեղանքով հաճախ տեղաշարժման ժամանակ:
Ինտելեկտուալ լիաքարշ համակարգ
Renault KAPTUR-ի լիաքարշ տարբերակները սարքավորվում են ինտելեկտուալ լիաքարշ համակարգով, որն առանձնանում է բարձր հուսալիությամբ և հիանալի հարմարեցված է ծանր արտաճանապարհային պայմաններին:

Համակարգը աշխատում է երեք ռեժիմով՝:

– 2WD ռեժիմ, երբ քարշուժը հաղորդվում է միայն առջևի անիվներին, ինչը օպտիմալացնում է վառելիքի ծախսը;
– 4WD Lock ռեժիմ, երբ ոլորող մոմենտը հավասարաչափ բաշխվում է առջևի և հետևի սռնիների միջև, որպեսզի ավտոմեքենան վստահ 
– AUTO ռեժիմ, երբ ոլորող մոմենտը ավտոմատ կերպով բաշխվում է առջևի և հետևի անիվների միջև՝ կախված ճանապարհի տեսակից ու որակից և ավտոմեքենայի արագությունից:
Արտաճանապարհային երկրաչափություն
Renault KAPTUR-ն առանձնանում է հիանալի երկրաչափությամբ՝ խոչընդոտների հաղթահարման մեծ անկյուններ (ուղեմուտքի անկյուն՝ 20 աստիճան, վայրէջքի անկյուն՝ 31 աստիճան) և իր դասում ռեկորդային լուսածերպ (205 մմ բարձված վիճակում): Նման կառուցվածքը ապահովում է վարորդի հարմարավետ բարձր նստելադիրքը քաղաքային հոսքում, ինչը, մեծ տեսադաշտի հետ համադրվելով, ապահովում է լրացուցիչ վստահություն թե ճանապարհին, թե կայանման ժամանակ:   
Ծանոթացեք Նոր RENAULT KAPTUR-ի հնարավորություններին Մեր թիմը սպասում է Ձեզ